Մասիս քաղաքի Նոր թաղամասի 22/1 շենքը նոր կոյուղագիծ ունի

2022-10-19 15:12:28 523 դիտում

Մասիս քաղաքի Նոր թաղամասի 22/1 շենքը նոր կոյուղագիծ ունի: Շենքի հին ու քայքայված կոյուղատար համակարգն այլևս հնարավոր չէր շահագործել: Վթարներն ու խցանումները այստեղ մշտական էին․ Վեոլիա թիմի մասնագետները գրեթե ամեն շաբաթ վթարի վայրում էին: Նշում են Խնդրի վերջնական լուծման համար Վեոլիա Ջուր ընկերության «Մասիս» շահագործման տեղամասն ամբողջությամբ փոխեց կոյուղին՝ կառուցելով 130 գծամետր երկշերտ ծալքավոր պոլիէթիլենային կոյուղագիծ, ինչպես նաև տեղադրեց 6 նոր դիտահոր: