Այսօր Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն։ Համաձայն ՀՀ նախագահի 2021թ-ի հուլիսի 9-ի հրամանագրի, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվեցին կապիտան Արա Մարսելի Պողոսյանը և շարքային Տիգրան Նորիկի Ջամալյանը: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Վազգեն Հմայակի Մկրտչյանը ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։