Շնորհավոր տոնդ, ազատ ու անկախ Հայաստան

2022-09-21 01:21:40 338 դիտում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում են անկախության հռչակման տարեդարձը: Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: «Մասիս տեղեկատու» կայքը շնորհավորում է ողջ հայ ազգին, իր պատմության թերևս ամենանշանակալի նվաճումներից մեկի առթիվ։