Այսօր Սիս բնակավայրում կրկին վեր հառնեց հուշարձանը, որը վնասվել էր ուժեղ քամիների պատճառով: Նոր հուշարձանը տեղադրվել է «Գյումրի էկո» ձկնաբուծարանի սեփականատեր Հրաչյա Գևորգյանի աջակցությամբ: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը, համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Օհանյանը, Սիս բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանը, Մասիս համայնքի ավագանու անդամ Երեմ Շաբոյանը, Սիփանիկի վարչական ղեկավար Խանջան Մանուկյանը, «Գյումրի էկո» ձկնաբուծարանի սեփականատեր Հրաչյա Գևորգյանը, համագյուղացիներ, հյուրեր: Հուշարձանն օրհնվեց Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի ձեռամբ: Տեր Մխիթարն աղոթք հղեց առ Աստված՝ ի բարօրություն մեր երկրի, Մասիս համայնքի, Սիս բնակավայրի: Բնակավայրի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ և գյուղի երիտասարդների աջակցությամբ երկու հուշարձանների մեջտեղում փակցվել են նաև 44-օրյա պատերազմում անմահացած հերոս տղաների նկարները: Հավելենք, որ Հրաչյա Գևորգյանի աջակցությամբ վերանորոգման աշխատանքներ են սկսվել նաև Սիսի մանկապարտեզի առաջին խմբում: Շնորհակալություն ենք հայտնում Հ. Գևորգյանին՝ ցուցաբերած պատրաստակամության համար: