Վերջին զանգին նվիրված միջոցառում Մասիս խոշորացված համայնքում

2022-05-24 12:11:52 912 դիտում

Մասիս համայնքի սիրելի՛ շրջանավարտներ, Ավարտին է մոտենում ուսումնական տարին, և շուտով կհնչի դպրոցական վերջին զանգը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Մասիսի համայնքապետարանը մայիսի 27-ին կազմակերպել է գեղեցիկ միջոցառում, որը կհամախմբի համայնքի բոլոր շրջանավարտներին: Տոնական օրվա էպիկենտրոնը Մասիսի Կենտրոնական այգին է, իսկ մեկնարկը կտրվի ժամը 18:00-ին: Սիրելի՛ շրջանավարտներ, Հանդիպում ենք մայիսի 27-ին, Մասիսի Կենտրոնական այգում՝ գերհագեցած ծրագրով. Սիրված հաղորդավար, Հայտնի երգիչ-երգչուհիներ, Դիջեյ, Հումորային համարներ, Անակնկալ-խաղարկություններ, Հայտնի TikTok-երներ, Տոնական օրը կամփոփվի խարույկի շուրջ։ Սիրով սպասում ենք ձեզ: