Այսօր Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց «Մասիսի Նոր Սերունդ» և «Սիրոն» թատերախմբերի սաներին

2022-05-18 14:31:26 281 դիտում

Այսօր՝ բնակիչների ընդունելության օրը, ի թիվս բազմաթիվ բնակիչների, Մասիսի համայնքապետի հետ հանդիպման էին եկել նաև «Մասիսի Նոր Սերունդ» և «Սիրոն» թատերախմբերի/գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան/ սաները, ովքեր եկել էին ոչ թե ինչ-որ խնդիրներ բարձրաձայնելու, այլ՝ պատմելու հերթական ձեռքբերումների մասին: Դ. Համբարձումյանը շնորհավորեց թատերախմբերին ու գեղարվեստական ղեկավարին և հույս հայտնեց, որ փոքրիկ դերասանները շարունակելու են պատվով ներկայացնել սիրելի համայնքը: Համայնքի ղեկավարին փոխանցվեց շնորհակալագիր՝ «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից: