Խոշոր ավտովթար՝ Մասիսում. բախվել են ԶԻԼ 130-ն ու Mercedes-ը, կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-04-28 14:37:27 1767 դիտում

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ թունաքիմիկատների թույների խանութի դիմաց, բախվել են Mercedes և ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։ Բժիշկները վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերոբ Սաֆարյանը, ում կոմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում