Այսօր 44-օրյա պատերազմում անմահացած Սարգիս Հակոբյանը կդառնար 21 տարեկան

2022-04-27 12:24:02 334 դիտում

Ձեզ բացակա չենք դնի, քանզի մենք դրա իրավունքը չունենք, քանզի Դուք անմահացաք հանուն այսօրվա, հանուն հայրենիքի: Դուք ապրելու եք այնքան, քանի դեռ կաք ապրողների հիշողություններում: Հավերժ ներկա է նաև Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած գեղանիստցի Սարգիս Հակոբի Հակոբյանը: Այսօր նա կդառնար 21 տարեկան: Նրա մասին հիշողությունները թարմ են և՛ հարազատ դպրոցում, և՛ ընկերական շրջապատում: Սարգիսի մասին են հիշեցնում նաև հարազատ դպրոցի պատերին նրա պատկերած նկարները: Նվիրված, աշխատասեր, ընկերասեր, ազգասեր ու հայրենասեր Սարգիսի մասին այսօր բոլորը խոսում են ներկա ժամանակով և հպարտանում իրենց ընկերոջով, սանով: Իսկ որդեկորույս հայրը չի կարողանում զսպել հուզմունքը, ում արցունքով լցված աչքերում նաև հարց կա՝ ինչո՞ւ... Շնորհավոր երկնային ծնունդդ, ՀԵՐՈՍ: