Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի և աջակցությամբ Մասիս համայնքի ղեկավար Պարոն Դավիթ Համբարձումյանի, ապրիլի 24֊ին, ժամը` 20։00, Սուրբ Թադեոս եկեղեցում կկատարվի հոգեհանգիստ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների համար, որից հետո կմեկնարկի մոմավառությունը հիշատակ Խաչքարի առջև։