Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, այնուհետև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ երկհարկանի տան երկրորդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջ-փրկարարները: Այրվել է նշված փողոցի թիվ 44 տան տանիքը, որը ամբողջութամբ «բաղդադ» է, նկուղի պահարանները, խոհանոցային գույքը՝ մասամբ, ինչպես նաև հարևան ննջասենյակն՝ ամբողջությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ անցկացնելուց հետո: Մանրամասները սկզնաղբյուր կայքում