Վյաչեսլավ Մուսայելյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով

2022-04-11 14:46:27 256 դիտում

«Հողի գործն էլ էր սիրում, անասնապահությունն էլ, էս տունն էլ իր ձեռքերով սարքեց, բայց...չվայելեց...». լացակումած պատմում են Վյաչեսլավ Մուսայելյանի ծնողները: 44-օրյա պատերազմում անմահացավ նաև զորակցի Վյաչեսլավ Մուսայելյանը, ում ծնողներին այսօր փոխանցվեց ԱՀ նախագահի կողմից շնորհված պարգևը: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, պահեստազորի շարքային Վյաչեսլավ Ռոմանի Մուսայելյանն ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Փառք ու խոնարհում...