Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն այցելել է Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի Վլ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց և մարզպետ Սեդրակ Թևոնյանի կողմից դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նալբանդյանին պարգևատրել մանկավարժական բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: 68-ամյա Ռուզաննա Նալբանդյանը 45 տարի մանկավարժական գործունեություն է ծավալում Ջրահովիտի դպրոցում, Երևանից ամեն օր հասնում մարզ և, ինչպես աշակերտներն են վկայում, սիրելի ուսուցչուհին ամեն օր առաջինն է բացում կրթօջախի դուռը: «Մանկավարժի առաքելությունն անգնահետելի է, և չկա որևէ պարգև, որն արժանի է Ձեր գործունեությանը: Ձեր ամենամեծ պարգևն աշակերտներն են, որոնց Դուք կրթում եք և դաստիարակում», - իր խոսքում ասել է Վլադիմիր Խաչատրյանը: