Նորամարգցի Հովհաննես Դավիդյանի մայրիկին փոխանցվեց անմահացած որդու հետմահու պարգևը

2022-04-07 15:54:17 241 դիտում

Խորհրդանշական այս օրը, երբ զավակները շնորհավորում են իրենց մայրերին, նորամարգցի Հովհաննես Դավիդյանի մայրիկին փոխանցվեց անմահացած որդու հետմահու պարգևը: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, պահեստազորի շարքային Հովհաննես Վլադիկի Դավիդյանն ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Փառք ու խոնարհում...