Մարմարաշենի վարչական ղեկավար Տիգրան Զաքարյանի նախաձեռնությամբ այսօր սբ. Գևորգ եկեղեցու բակում էին հավաքվել մեծ թվով մարմարաշենցիներ, ովքեր ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին հարազատ զավակին՝ Արսեն Հարությունյանին, մաղթելով նոր հաղթանակներ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։