Կեղծ հաղորդագրություններ են շրջանառվում․ Ամերիաբանկի զգուշացումը

2022-04-02 12:44:16 815 դիտում

Ամերիաբանկը տեղեկացնում է․ «Այս օրերին դարձյալ շրջանառվում են կեղծ հաղորդագրություններ, որոնց միջոցով զեղծարարները հորդորում են անցնել ներկայացված հղումով, լրացնել Ձեր անձնական ու քարտային տվյալները: Հոգալով Ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չանցնել ներկայացված հղումով և հետևել անվտանգության կանոններին՝ Երբեք մի՛ հայտնեք Ձեր քարտային տվյալները` մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշը, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը: Մի՛ ուղարկեք Ձեր բանկային/անձնական տվյալները էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով կամ հեռախոսով, անգամ եթե զանգահարողը կամ այլ ուղիներով կապ հաստատողը ներկայանում է որպես Ամերիաբանկի աշխատակից և տրամադրում է հետադարձ կապի համար միջոց /հեռախոսահամար կամ էլ. հասցե/: Կասկածելի նամակ կամ զանգ ստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ +37410561111/+37412561111 հեռախոսահամարներով, գրել նամակ Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ ուղարկել էլեկտրոնային նամակ ameriabank@ameriabank.am էլ. հասցեին»:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված