Դուք միշտ մեր ուշադրության կենտրոնում եք․ Դավիթ Համբարձումյան

2022-04-01 16:15:59 935 դիտում
Դուք միշտ մեր ուշադրության կենտրոնում եք

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի հրավերով այսօր Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում էին հավաքվել Մասիսի տարբեր բնակավայրերից Արցախյան պատերազմներում անմահացածների ծնողները, կանայք, հարազատները: Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավարը նշեց, որ հանդիպման նպատակը միմյանց հետ ծանոթանալն է, ինչպես նաև մի շարք հարցերի քննարկումը: Դ. Համբարձումյանը տեղեկացրեց, որ ձևավորվելու է համայնքի ղեկավարին կից խորհուրդ, որը կզբաղվի Արցախյան պատերազմներում անմահացածների, վիրավորվածների ընտանիքների խնդիրներով, ինչպես նաև ի հիշատակ անմահացածների՝ կառուցվելու է թանգարան: Ներկաները ողջունեցին ինչպես խորհրդի ձևավորման, այնպես էլ թանգարանի կառուցման գաղափարը և կարևորեցին այն հանգամանքը, որ իրենք անտեսված ու մոռացված չեն։ Դ. Համբարձումյանը պատասխանեց հնչեցված հարցերին ու վստահեցրեց, որ նմանատիպ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված