ՎՏԲ-Հայաստան բանկը տեղեկացնում է իր հաճախորդներին

2022-03-31 03:47:14 1663 դիտում

Մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելի մի մասը տեղափոխվում է սպասարկման այլ բանկ՝ ելնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի ռազմավարության փոփոխություններից և բիզնես գործընթացների օպտիմալացումից․ մասնավորապես՝ հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործում, հաճախորդների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացում, տեղեկանում ենք բանկի կայքէջից։ «Ձեր և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև կնքված վարկային պայմանագրի գործող պայմանները մնում են անփոփոխ և պահպանում են իրենց իրավական ուժը (այդ թվում՝ վարկի տոկոսադրույք, միջնորդավճար, մարման ժամկետ և այլն): 2022թ․ մարտի 28-ից Ձեր վարկը փոխանցվել է սպասարկման Արդշինբանկ։ Ձեր վարկի հերթական մարումը չի փոխվում, և Դուք այն արդեն կատարելու եք Արդշինբանկում: Դուք կարող եք Ձեր վարկի ընթացիկ մարումներն իրականացնել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Ձեզ հարմար մասնաճյուղում՝ փոխանցում կատարելով Արդշինբանկ կամ վճարային տերմինալների միջոցով՝ Արդշինբանկի կողմից Ձեզ տրամադրված նոր վարկային կոդով: Ձեր մնացած բոլոր պրոդուկտները շարունակում են սպասարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ անփոփոխ պայմաններով: Ձեր բոլոր միջոցները լիովին ապահով են»,-նշվում է բանկի հայղորդագրությունում։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված