«Ուզում էր շարունակել ուսումը, կոնսերվատորիա ընդունվել, լավ երաժիշտ դառնալ...»: Պատմում են Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Արման Մինասյանի ծնողները, ովքեր դեռ հույս են փայփայում, որ իրենց որդին մի օր կվերադառնա: Այնթապցի հերոսն այսօր հետմահու պարգևատրվեց: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արման Արտակի Մինասյանը ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Փառք ու խոնարհում...