Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս համայնքում և վարչական շրջաններում

2022-03-27 12:44:28 1494 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի, 10:00-12:30 Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի, 10:00-14:00 Արգավանդ և Գեղանիստ գյուղեր մասնակի, 10:00-16:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ և Դարակերտ գյուղեր մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: