SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 22-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մասիս քաղաքի «Մասիս» բժշկական կենտրոնի հարևանությամբ տիրող արտակարգ իրավիճակի մասին, երբ շտապօգնությունն և բուժառուները պիտի առնվազն ավտոմեքենաները փոխեին նավակներով, որ կարողանային հասնել բժշկական կենտրոն։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ ժամանել է նշված վայր, որը Մասիս քաղաքի 3-րդ թաղամասն է, ու ուսումնասիրելով խնդիրը տվել է հանձնարարականներ։ Միայն մեկ օր հատուկ ջրահեռացման պոմպերով կուտակված անձրևաջուրը հեռացվել է, իսկ այսօր՝ նոյեմբերի 25-ին, արդեն հատուկ տեխնիկայով սկսվել ...
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում․