Մասիսում բախվել են ВАЗ 2106-ն ու ВАЗ 21112–ը. վերջինս էլ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել բետոնե էլեկտրասյանը

2022-03-27 12:32:34 2014 դիտում

Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 76-ամյա Սերոբ Բադալյանի վարած ВАЗ 2106 և 30-ամյա Սասուն Սահակյանի վարած ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21112-ը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչներ, հետիոտներ, 71-ամյա Լենա Բադալյանին և 66-ամյա Աիդա Դավթյանին: Ավտովթար-վրաերթի հետևանքով Լ. Բադալյանը, Ա. Դավթյանը, Ս. Սահակյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 79-ամյա Սուսաննա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Մաիսիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում։