Քննարկման են դրված համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտերը, որոնցում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Ծրագրերից մեկով նախատեսվում է Մասիս համայնքի բնակավայրերում հասարակական շենքերի կառուցում և վերանորոգում: Ըստ այդմ. 1․ Մասիս խոշորացված համայնքի Արբաթ և Խաչփար բնակավայրերում անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել մշակույթի տները, ինչը մեծապես կնպաստի բնակավայրերում մշակութային կյանքի զարթոնքին: 2․ Մինի ֆուտբոլի դաշտի կառուցումը էապես կազդի Մարմարաշեն բնակավայրում սպորտի զարգացմանը։ 3․ Դարբնիկ բնակավայրի Գերեզմանատան ցանկապատի բացակայությունը խոցելի է դարձնում այդ պատմավայրը։ Գերեզմանատան ցանկապատը կպաշտպանի տարածքը անցանկալի կենդանիների մուտքից։ 4․ Դարակերտ բնակավայրի վարչական շենքի տանիքը վերանորոգման կարիք ունի, ինչն առավել անվտանգ կդարձնի աշխատանքը նշված շենքում։ Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ինչպես այս, այնպես էլ մյուս ոլորտներում աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: