Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի, մաքրման կայանի կառուցում/նորոգում/․ հանրային քննարկում

2022-03-20 10:38:01 599 դիտում

Քննարկման են դրված համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտերը, որոնցում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Ծրագրերից մեկով նախատեսվում է Մասիս համայնքի բնակավայրերում ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի, մաքրման կայանի կառուցում/նորոգում/: Ըստ այդմ. 1․ Դարակերտում անհրաժեշտ է անցկացնել մոտավորապես 1370մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ /Դ. Լադոյան փողոց, Լադոյան փողոցի 1-ին նրբանցք և Լադոյան փողոցի 1-ին փակուղի/։ 2․ Խաչփար գյուղում անհրաժեշտ է նորոգել 5-րդ փողոցի խմելու ջրի ցանցը՝ մոտ 500մ։ 3․ Մարմարաշեն գյուղում անհրաժեշտ է անցկացնել 1250մ խմելու ջրի ջրագիծ /15-րդ փողոց, 15-րդ փողոցի 1-ին նրբանցք, 16-րդ փողոցի 1-ին նրբանցք, 17-րդ փողոց/։ 4․ Նոր Խարբերդում անհրաժեշտ է անցկացնել մոտավորապես 1000մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ /11-րդ փողոց/։ 5․ Նիզամի և Սայաթ-Նովա բնակավայրերում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել կենտրոնացված ջրամատակարարում՝ խմելու ջրի բացակայության պատճառով։ Բնակավայրերում օգտագործվում է խորքային հորերի ջուրը, ինչը սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով՝ անվտանգ չէ բնակչության համար/7500մ և 12000մ/։ 6․ Սիփանիկում գրունտային ջրերի բարձր լինելու պատճառով ջրահեռացումը բնակչության համար դարձել է գերխնդիր, և կա կեղտաջրերի հեռացման համակարգ կառուցելու անհրաժեշտություն: Կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցման ենթակա հատվածի երկարությունը կազմում է մոտավորապես 5500մ: Հարգելի՛ բնակիչներ։ Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներն այսքանով չեն ավարտվում: Համայնքի բնակավայրերում ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի, մաքրման կայանի կառուցման, նորոգման գործընթացը կկրի շարունակական բնույթ:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված