Փողոցների նորոգում՝ խճապատմամբ․ սուբվենցիոն հայտերի հանրային քննարկում

2022-03-19 15:24:13 724 դիտում

Քննարկման են դրված համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտերը, որոնցում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Ծրագրերից մեկով նախատեսվում է մի քանի բնակավայրերի փողոցների նորոգում՝ խճապատմամբ: Ըստ այդմ. 1. Մասիս քաղաքում կհիմնանորոգվի մոտավորապես 30000քմ, 2. Ազատաշեն գյուղ՝ մոտավորապես 12000քմ, 3. Դարակերտ գյուղ՝ /Նոր թաղամաս/ մոտավորապես 10000քմ, 4. Սայաթ-Նովա գյուղ՝ մոտավորապես 5000քմ: Ծրագրի իրականացմամբ էականապես կփոխվի բնակչության կենսակերպը, ավելի հարմարավետ կդառնա երթևեկը: Մասիսի Համայնքապետարանը ակնկալում է բնակիչներին ակտիվ մասնակցությունը և վստահեցնում, որ փողոցների նորոգման աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվում, և կբարեկարգվեն նաև մյուս փողոցները:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված