Դարակերտ բնակավայրում մեկնարկել է ևս մեկ կարևոր ծրագիր՝ ֆուտբոլի դաշտի բարեկարգման, զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Ծրագրի նպատակն է ձևավորել ժամանակակից, ստանդարտներին համապատասխան և լիարժեք գործառնական մարզական միջավայր, որը հնարավորություն կտա բնակավայրի և ամբողջ համայնքի բնակիչներին, հատկապես երեխաներին ու երիտասարդներին, զբաղվել սպորտով, ակտիվ և առողջ ապրելակերպ վարել։ Աշխատանքներն իրականացվում են մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում։ Սպասե՛ք նոր ծրագրերի։ #ԲարեկարգՄասիս #Դարակերտ