Մարտի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 3-րդ և 2-րդ շենքերի միջնամասում Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ երկու անգամ որսորդական հրացանից կրակել է փողոցի շներից մեկի վրա: Ժամը 21.50-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ կրակողը Նոր Խարբերդի 70-ամյա բնակիչ է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկել է բաժին, ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և տվել խոստովանական բացատրություն։ Հրացանը վերցվել է հետագա գործողությունների համար: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: