Փողոցների նորոգում՝ ասֆալտապատմամբ. սուբվենցիոն ծրագրերի հանրային քննարկում

2022-03-16 15:26:51 1092 դիտում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրային քննարկման են դրված համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտեր: Ծրագրերում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Համայնքի հիմնախնդիրներից է ճանապարհների անմխիթար վիճակը և, բնականաբար, հարցը չէր կարող անտեսվել: Սուբվենցիոն հայտերից մեկով նախատեսվում է Մասիս համայնքի բնակավայրերի մի շարք փողոցների նորոգում՝ ասֆալտապատմամբ: 1. Մասիս քաղաքում կհիմնանորոգվի թիվ 3 փողոցն ամբողջությամբ, որտեղ տեղակայված են ոստիկանության, ազգային անվտանգության վարչական շենքերը, հանրակրթական դպրոց, փրկարար ծառայությունը, նշված փողոցում կա մոտ 100 տուն: Փողոցն ունի մոտավորապես 1500 մետր երկարություն, 6 մետր լայնություն: 2. Մասիս քաղաքի կայարան թաղամասից դեպի դպրոց տանող ճանապարհը նույնպես ունի ասֆալտապատման կարիք՝ 1000քմ: 3. Դարբնիկ գյուղում անհրաժեշտ է հիմնանորոգել Կամո Բալայան փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը՝ 3900քմ, Կամո Բալայան փողոցից դեպի դպրոց տանող ճանապարհը՝ 2750քմ, Անդրանիկի փողոցից դեպի դպրոց և հանրակացարաններ տանող ճանապարհը՝ 2000 քմ: 4. Դարակերտ գյուղի Հարություն Միրզոյանի անվան փողոցում անհրաժեշտ է ասֆալտապատում՝ 7000քմ: 5. Հայանիստ գյուղում հիմնանորոգման կարիք ունի Գետաշեն թաղամասից գերեզմանատուն տանող ճանապարհը՝ 5000քմ: 6. Մարմարաշեն գյուղում հիմնանորոգման կարիք ունի գերեզմանատուն տանող ճանապարհը, որից օգտվում է ամբողջ գյուղը / 7500քմ/: 7. Այնթապ և Նոր Խարբերդ գյուղերի բնակելի թաղամասերում անհրաժեշտություն է առաջացել ասֆալտապատման, որով, ըստ էության, կավարտվի ճանապարհների հիմնանորոգման խնդիրը՝ 20000քմ: 8. Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում գտնվող ճանապարհը՝ 3000քմ, ըստ էության, հանդիսանում է Նիզամի գյուղի կենտրոնական ճանապարհ, որը երբևէ չի նորոգվել: 9. Զորակ գյուղի Վ.Սարգսյան և Մ. Բաղրամյան փողոցների ասֆալտապատման արդյունքում/7000քմ/ ապահովվելու է բնակչության և բնակավայր մտնող տրանսպորտային միջոցների, աշակերտների և մանկապարտեզի սաների հարմարավետ երթևեկը: 10. Արգավանդ գյուղի վարչական տարածքում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածն ունի ասֆալտապատման կարիք՝ 9000քմ: 11. Ջրահովիտ գյուղի վարչական տարածքում նույնպես կա ասֆալտապատման կարիք՝ 3500քմ: Ծրագրի իրականացմամբ էականապես կփոխվի բնակչության կենսակերպը, ավելի հարմարավետ կդառնա երթևեկը: Հարգելի՛ բնակիչներ, Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված