Համայնքի օրը լավագույն առիթներից է գնահատելու և արժևորելու այն մարդկանց, ովքեր իրենց նվիրումով, աշխատանքով ու պատասխանատվությամբ իրենց ներդրումն են ունեցել համայնքային կյանքում և տարբեր ոլորտների զարգացման գործում։ Մասիսի առաջընթացը միայն իրականացված ծրագրերի ու կատարված աշխատանքների արդյունքը չէ․ այն առաջին հերթին մեր համայնքի մարդկանց աշխատանքի, նվիրվածության և միասնական ջանքերի արդյունքն է։ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի որոշմամբ՝ համայնքում գործող մի շարք ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ այսօր արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների՝ իրենց բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար։ Սա նրանց կատարած աշխատանքի գնահատման և շնորհակալության փոքրիկ, բայց կարևոր դրսևորումն է։ Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի և նվիրվածության համար։