FCN-ի ներկայացուցիչներն Խաչփարի մանկապարտեզին նվիրել են կահույք, դիդակտիկ նյութեր

2022-03-16 09:27:15 198 դիտում

Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) կազմակերպությունը շարունակում է իր բարեգործական ծրագրերը ՀՀ տարբեր համայնքներում: Կազմակերպությունը համագործակցում է նաև Մասիս համայնքի մի շարք մանկապարտեզների հետ: Այսօր FCN-ի ներկայացուցիչներն այցելել էին Խաչփարի մանկապարտեզ և կրթօջախին նվիրել կահույք, դիդակտիկ նյութեր(սեղաններ եւ գրաֆիկա): Կազմակերպությունը նվերներ էր պատրաստել նաև մայրանալ պատրաստվող 15 կանանց համար: Առաջիկայում նախատեսվում է այց նաև համայնքի այլ մանկապարտեզներ: