Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականություննե...
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում․