ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2026-09-08 20:55:47 260 դիտում

Մասիս քաղաքում և համայնքի մյուս բնակավայրերում շարունակվում են բակերի բարեկարգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքային միջոցներով։ Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 22/13 շենքին հարակից տարածք, որտեղ իրականացվում են բակի բարեկարգման աշխատանքներ։ Համայնքի ղեկավարը հետևեց աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցեց բնակիչների հետ։ Աշխատանքները շարունակվում են՝ համայնքի բնակավայրերն ավելի բարեկարգ, հարմարավետ և բնակիչների համար գրավիչ դարձնելու նպատակով։ #ԲարեկարգՄասիս #ՄաքուրՄասիս

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված