Մասիս համայնքի օրվան ընդառաջ շարունակվում են տոնական միջոցառումների կազմակերպման և նախապատրաստման աշխատանքները։ Երեկ տեղի ունեցավ հանդիպում համայնքում գործող պարային խմբերի, ինչպես նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների և մարզիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա միջոցառումների շրջանակում նախատեսվող ելույթներն ու մարզական ցուցադրությունները, կազմակերպչական հարցերն ու անելիքները։ Համայնքի օրը միասին ենք նշելու՝ մեր մշակույթը, սպորտն ու համայնքային միասնականությունը մեկտեղելով։ Սեպտեմբերի 13-ին սպասում ենք բոլորիդ։ #ՀամայնքիՕր #Մասիս