Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Աստղիկ Գալոյանի վարած Lexus մակնիշի և 43-ամյա Ալբերտ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գալոյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։ Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում։