Մասիսի թիվ 2 մանկապարտեզում ծնողների նախաձեռնությամբ բարեկարգվել էր սենյակներից մեկը

2021-05-25 15:03:32 544 դիտում
Քաղաքապետ` քաղաքապետարանի գործունեության առանցքում բնակիչ-քաղաքապետարան սերտ համագործակցությունն է։

Անշուշտ, ողջունելի է, երբ համայնքի բնակիչը խնդիրները բարձրաձայնելուց զատ նաև լուծման տարբերակներ է առաջարկում, փորձում իր լուման ներդնել այս կամ այն հարցի կարգավորման ուղղությամբ: Նմանօրինակ դրվատելի քայլի ականատեսն էլ դարձանք Մասիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզում, որտեղ ծնողների նախաձեռնությամբ բարեկարգվել էր սենյակներից մեկը: Այսօր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անձամբ շնորհակալություն հայտնեց ծնողներին, լսեց նրանց առաջարկները, պատասխանեց հարցերին։ Քաղաքապետը շեշտադրեց այն հանգամանքը, որ քաղաքապետարանի գործունեության առանցքում բնակիչ-քաղաքապետարան սերտ համագործակցությունն է։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված