Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը համայնքի զարգացման, նոր գաղափարների և առաջընթացի կարևոր շարժիչ ուժն է։ Ձեր գիտելիքը, էներգիան, նախաձեռնողականությունն ու նորարար մտածողությունը մեր համայնքի ապագան ձևավորող կարևորագույն ռեսուրսներն են։ Մասիս համայնքում մենք կարևորում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին, նրանց գաղափարների ու նախաձեռնությունների խրախուսումը և զարգացման նոր հնարավորությունների ստեղծումը։ Հավատացած եմ, որ միասին կարող ենք ձևավորել ավելի ակտիվ, համախմբված և հնարավորություններով լի համայնք, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կկարողանա իր գիտելիքն ու ներուժը ծառայեցնել սեփական և համայնքի զարգացմանը։ Մաղթում եմ ձեզ նոր գաղափարներ, հաջողություններ, ձեռքբերումներ և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը։