Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջայց կատարեց Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում։ Շրջայցի ընթացքում դիտարկվեցին թաղամասում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, անդրադարձ կատարվեց մաքրության պահպանմանն առնչվող հարցերին, ինչպես նաև քննարկվեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու նախատեսվող աշխատանքները։ Այցի ընթացքում զրուցեցին նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրաձայնած մտահոգությունները, առաջարկներն ու խնդիրները։ Բնակիչների կողմից ներկայացված հարցերը քննարկվեցին տեղում, և դրանց հնարավոր լուծումների ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։