Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի որոշմամբ՝ Գեղանիստ բնակավայրի վարչական նոր ղեկավար է նշանակվել Մարիամ Բարսեղյանը։ Այսօր համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը պաշտոնապես ներկայացրեց նորանշանակ վարչական ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ և պատասխանատու աշխատանք, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Գեղանիստ բնակավայրի զարգացման և բնակիչների բարեկեցության։ Համայնքի ղեկավարը կարևորեց բնակավայրի առկա խնդիրների հետևողական լուծումն ու բնակիչների հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համայնքի յուրաքանչյուր բնակավայրի զարգացումը համայնքապետարանի առաջնահերթություններից է։ Մարիամ Բարսեղյանին մաղթում ենք հաջողություն և արդյունավետ աշխատանք՝ ի շահ Գեղանիստի և նրա բնակիչների։