Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առիթով

2022-03-08 05:52:03 559 դիտում
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առիթով:

Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առիթով Ուղերձը ստորև՝․ <<Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Մարտի 8-ը միշտ առանձնակի սիրով ու մեծարանքով է նշվում մեր երկրում, ինչը վկայում է կնոջ հանդեպ մեր հանրության մեջ յուրահատուկ վերաբերմունքի մասին: Անհիշելի ժամանակներից հայ կինը համարվել է ընտանիքի հիմք: Իսկ բնությունից կնոջը վիճակված է սեր ու կյանք պարգևել, դարձնել այս աշխարհն ավելի գեղեցիկ և բարի: Դուք այսօր էլ իրականացնում եք ձեր անգնահատելի առաքելությունը՝ տղամարդկանց հետ կողք-կողքի պայքարելով ձեր երկրի, հողի, ընտանիքի համար, լինելով նրանց հենարանն ու թիկունքը: Առանձնահատուկ ակնածանքով ու խոնարհումով շնորհավորում եմ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն ընկան պատերազմում: Ամուր եղե՛ք, սիրելի կանայք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր կանանց և մաղթում առողջություն ու երջանկություն: Եվ թող հաջողությունն ուղեկցի ձեզ ու ձեր մերձավորներին:>>

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված