Մասիսի համայնքի սիրելի՛ ուսանողներ, Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ Մասիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ շուտով կրկին կգործարկվի ուսանողական անվճար երթուղին։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել համայնքի ուսանողներին՝ ապահովելով նրանց ամենօրյա երթևեկությունը դեպի ուսումնական հաստատություններ և հետ։ Երթուղու գործարկման ժամկետի, ժամանակացույցի և օգտվելու կարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։