Մասիս համայնքի սիրելի՛ երիտասարդներ, Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ՝ Մասիսի համայնքապետարանը, «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ» սոցիալ- կրթական հասարակական կազմակերպությունը և «Էրազմուս Ուսանողական Ցանց Երևան» (ESN Yerevan) հասարակական կազմակերպությունը հրավիրում են ձեզ մասնակցելու «Միջազգային երիտասարդական համագործակցության հարթակ» խորագրով միջոցառմանը։ Միջոցառման նպատակն է խթանել երիտասարդների միջազգային համագործակցությունը, ներկայացնել կրթական, կամավորական և երիտասարդական ծրագրերով ընձեռվող հնարավորությունները, նպաստել փորձի փոխանակմանը և նոր համագործակցային կապերի ձևավորմանը։ Միջոցառմանը կմասնակցեն միջազգային և հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն իրենց գործունեությունը, միջազգային ծրագրերը և երիտասարդների համար նախատեսված մասնակցության հնարավորությունները։ Միջոցառման ծրագրում՝ • հանդիպում-քննարկում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, • միջազգային կրթական, կամավորական և երիտասարդական ծրագրերի ներկայացում: Ամսաթիվ՝ 12 օգոստոսի, 2026 թվական Ժամ՝ 14:00 Վայր՝ Մասիսի համայնքապետարանի երիտասարդական դահլիճ Հրավիրում ենք Մասիս համայնքի բոլոր երիտասարդներին մասնակցելու միջոցառմանը, բացահայտելու միջազգային հնարավորությունները, ձեռք բերելու նոր գիտելիքներ, օգտակար կապեր և նոր փորձառություն։ Սիրով սպասում ենք ձեզ։