Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այցելեց Մասիս համայնքի ամենափոքր բնակավայր՝ Սիփանիկ, որտեղ ընթացքի մեջ են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է բնակավայրի կենտրոնական փողոցը՝ շուրջ 27 802 քմ մակերեսով։ Համայնքի ղեկավարը տեղում դիտարկեց ընթացիկ աշխատանքների ընթացքը, ծանոթացավ կատարման որակին և պատասխանատուների հետ քննարկեց ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։ Սիփանիկում իրականացվող այս կարևոր ենթակառուցվածքային ծրագիրը միտված է բնակիչների համար ապահովելու առավել հարմարավետ, անվտանգ և բարեկարգ ճանապարհային պայմաններ։