Կարևորելով բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքը՝ Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը։ Աշխատանքների ընթացքին պարբերաբար հետևում է համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, ով այսօր այցելեց Սիս բնակավայր՝ տեղում դիտարկելու իրականացվող ծրագրերի ընթացքը, ծանոթանալու կատարված աշխատանքներին և քննարկելու առաջիկա անելիքները։ Բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանի հետ քննարկվեցին նաև բնակիչներին հուզող և բնակավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացված առաջարկություններն ու առաջնահերթ խնդիրները։ Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ բնակիչների կողմից բարձրաձայնվող հարցերը մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ հնարավորության սահմաններում դրանց տրվելու են փուլային լուծումներ։