Օգոստոսի 17-24-ը Մասիս համայնքի բնակավայրերում կիրականացվեն անվճար բնապահպանական կրթական սեմինարներ՝ էկոգիտակից սերնդի ձևավորման և բնապահպանական գիտելիքների զարգացման նպատակով։ Սեմինարները կազմակերպվում են «Մասիս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի կողմից՝ APY-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում, և նախատեսված են երեխաների և երիտասարդների համար։ Սեմինարների անցկացման վայրերը՝ Օգոստոսի 17՝ Ղուկասավան, Նիզամի Օգոստոսի 18՝ Նորաբաց, Նոր Խարբերդ Օգոստոսի 19՝ Ջրահովիտ, Մարմարաշեն Օգոստոսի 20՝ Արբաթ, Դարբնիկ Օգոստոսի 21՝ Սայաթ-Նովա, Ռանչպար Օգոստոսի 22՝ Խաչփար, Այնթապ Օգոստոսի 24՝ Մասիս քաղաք 10:00 – 1-4-րդ դասարանների երեխաների համար՝ ինտերակտիվ խաղային սեմինար 12:00 – 5-9-րդ դասարանների երեխաների համար՝ գործնական և ինտերակտիվ սեմինար 14:00 – 10-12-րդ դասարանների աշակերտների և մինչև 40 տարեկան անձանց համար՝ խորացված թեմատիկ սեմինար։ Բոլոր մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ լրացնելով առցանց հայտը։ Գրանցման հղումը՝ [https://forms.gle/7wESGCVXCjPApLTf9]