ԴԻՏԱՐԿՎԵՑԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2026-07-30 13:25:03 189 դիտում

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այսօր շրջայց կատարեց Մասիս քաղաքում՝ դիտարկելով ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին, գնահատեց կատարված աշխատանքների որակը և պատասխանատուներին հանձնարարեց ապահովել ծրագրի իրականացումը սահմանված ժամկետներում՝ պահպանելով շինարարական բոլոր չափանիշներն ու որակական պահանջները։ Համայնքում ճանապարհաշինական և բարեկարգման ծրագրերը շարունակվում են՝ նպատակ ունենալով ապահովել բնակիչների համար առավել հարմարավետ և անվտանգ երթևեկություն։ #ԲարեկարգՄասիս

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված