ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ «ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

2026-07-30 09:53:57 215 դիտում

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հանդիպեց և զրուցեց «Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին՝ ամենօրյա բարեխիղճ, պատասխանատու և տքնաջան աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրանց նվիրումն ու հետևողական աշխատանքը կարևոր դեր ունեն համայնքի մաքրության և բարեկարգ տեսքի պահպանման գործում։ Հանդիպման ընթացքում Նորայր Հակոբյանը հետաքրքրվեց նաև աշխատակիցներին հուզող հարցերով, լսեց նրանց առաջարկներն ու խնդիրները՝ վստահեցնելով, որ դրանք լինելու են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։ Հարգելի՛ բնակիչներ, Գնահատե՛նք այս մարդկանց կատարած աշխատանքը։ Միասին պահպանե՛նք մեր համայնքի մաքրությունը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված