ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ (GYBN) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՒ

2026-07-30 07:01:31 145 դիտում

«Մասիսի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի նախաձեռնությամբ Մասիսի համայնքապետարանում հյուրընկալվեցին Կենսաբազմազանության երիտասարդների համաշխարհային ցանցի (Global Youth Biodiversity Network – GYBN) ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքի երիտասարդները։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Մասիսի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև Կենսաբազմազանության երիտասարդների համաշխարհային ցանցի առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ GYBN-ը միջազգային երիտասարդական ցանց է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կրթության և կայուն զարգացման նպատակով։ Ցանցը խթանում է երիտասարդների մասնակցությունը բնապահպանական քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը, կազմակերպում է կրթական ծրագրեր, միջազգային համագործակցություններ և իրազեկման նախաձեռնություններ՝ նպաստելով բնության պահպանությանն ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը։ Հանդիպումն անցավ ակտիվ և կառուցողական քննարկումների մթնոլորտում։ Երիտասարդները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու, կարծիքներ փոխանակելու և ծանոթանալու միջազգային համագործակցության նոր հնարավորություններին՝ ընդգծելով բնապահպանական կրթության և երիտասարդների մասնակցության կարևորությունը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված