Մասիս համայնքում շարունակվում են ճանապարհաշինական և բարեկարգման աշխատանքները։ Ընթացիկ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Նիզամի բնակավայրում իրականացվում են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ։ Ծրագրով ասֆալտապատվելու են Արսեն Եղիազարյանի, Գարիկ Միրզոյանի և Գևորգ Չաուշի փողոցները՝ ընդհանուր 9,471 քմ մակերեսով։ Ծրագրի նպատակն է բարելավել ճանապարհային ենթակառուցվածքները, ապահովել բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը, ինչպես նաև բարձրացնել բնակավայրի ընդհանուր բարեկարգվածության մակարդակը։ Մասիս համայնքում բարեկարգման ծրագրերը շարունակական են։ #ԲարեկարգՄասիս