Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ Մասիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի նորանշանակ վարչական ղեկավարների առաջին հանդիպումը: Քննարկվեցին աշխատանքային մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ՝ հետագա գործունեության հետ կապված: Դ. Համբարձումյանը վստահեցրեց, որ վարչական ղեկավարների հետ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: