Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին՝ Նորամարգի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալեքսանդր Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 50-ամյա Կարեն Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը և կոտրել այն։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից Ալեքսանդր Բ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes»-ի գազի բալոնի փականը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։Մանրամասները սկզնաղբույր կայքում․