Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Արարատի մարզի Ձորակ գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօինի զենք: Հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, փետրվարի 22-ին խուզարկություն է կատարվում ձորակցի տղամարդու տանը: Օպերատիվ տվյալը հաստատվում է: Հայտնաբերվում են «ՌԳԴ» տիպի երեք նռնակ, մեկը՝ պայթուցիչով, թմբուկավոր ատրճանակ` 7 փամփուշտով, մեկնարկային մեկ ատրճանակ, զենք-զինամթերքի տարբեր դետալներ: